ԱԱրսեն Մկրտչյան

Երևանը կունենա թարմացված գլխավոր հատակագիծ

Երևանը կունենա թարմացված գլխավոր հատակագիծ

Երևան քաղաքապետարանից հայտնում են՝ մայրաքաղաքը վերջապես կունենա թարմացված գլխավոր հատակագիծ:

Քաղաքաշինական ծրագրերի խթանումից, կարգավորված կառուցապատումից, ինչպես նաև ճանապարհային ու տրանսպորտային ցանց ունենալուց բացի՝ գլխավոր հատակագիծը երևանցիների համար բարենպաստ քաղաքային պայմաններ ստեղծելուն է ուղղված:

Քաղաքի ու երևանցիների համար ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն այս փաստաթուղթն այսօր հնացած է և չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ իրականացված անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:

Ուղղակիորեն բարդությունից վախենալով և այս բեռը չվերցնելով՝ մենք ավելի ու ավելի կխորացնենք Երևանում արդեն իսկ առկա խնդիրները:

Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք` նախագիծը կյանքի կոչելու համար: Այն կլինի քաղաքի անընդհատ զարգացումն արտահայտող թվայնացված մի փաստաթուղթ, որն ապահովելու է Երևանի դինամիկ ու համաչափ զարգացումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում