ԱԱնժելիկա Ժամհարյան

Հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստի արդյունքում ստորագրվել է արձանագրություն

Հայ-իրանական բարձրաստիճան և մոնիթորինգային աշխատանքների նախապատրաստական նիստի արդյունքում ստորագրվել է արձանագրություն

Ի լրումն հայ-իրականական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 10-12 կայացած 17-րդ նիստին ձեռք բերված պայմանավորվածությունների և վերոնշյալ հանձնաժողովի փոխըմբռնման հուշագրի՝ «Ջուր և շրջակա միջավայր» բաժնի 3.2-3.6 կետերի իրականացման ուղղությամբ ս․թ նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ տեղի է ունեցել համատեղ նիստ։

 

Նիստի ընթացքում կողմերը՝

  • քննարկել և համատեղ ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը,
  • քննարկել և հաստատել են Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման տարեկան ծրագիրը,
  • վերականգնվել է Արաքս սահմանային գետի ուսումնասիրման մոնիթորինգային հայ-իրանական աշխատանքային խմբի երկկողմ համագործակցությունը՝ երկարաժամկետ կտրվածքով Արաքս սահմանային գետի ջրի որակն ապահովելու նպատակով
  • քննարկվել են Արաքս գետի ջրի որակի համատեղ գնահատման մեխանիզմները։

Նիստի արդյունքում կողմերը ստորագրել են Արձանագրություն։

 

 

 

 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում