ԱԱնժելիկա Ժամհարյան

Կասեցվել է սպանդանոցի գործունեությունը

Կասեցվել է սպանդանոցի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Կարապետյանին պատկանող սպանդանոցում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գ. Քարաձոր): Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից:

 

Մասնավորապես՝
 
- արտադրական շինությունում սպանդի իրականացման տեխնոլոգիական գործընթացների ժամանակ չի բացառվել մսեղիքի մակերևույթի աղտոտումը.
 
- մսեղիքի սղոցման ժամանակ օգտագործվող սղոցը եղել է քայքայված։

 

Սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում