ԿԿարմեն Ղուկասյան

Հրդեհ Փոքր Վեդի գյուղում

Հրդեհ Փոքր Վեդի գյուղում

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 00։42-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի Հայկ Մանուկյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հայկ Մանուկյան փողոցի տներից մեկին կից շինությունում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:33-ին, մարվել՝ 02:05-ին:

 
Այրվել են շինությունը (մոտ 25 քմ)՝ գույքով և կից գտնվող ավտոտնակի տանիքը՝ մասնակի (մոտ 50 քմ):

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում