ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են տեղահանված անձանց՝ Համաշխարհային բանկի կողմից աջակցության հնարավորությունները

Քննարկվել են տեղահանված անձանց՝ Համաշխարհային բանկի  կողմից աջակցության հնարավորությունները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկիին: Հանդիպմանը մասնակցել են նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և ՀԲ ներկայացուցիչներ:

 

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ ծավալվող արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ ծախսերի վերանայման թեմայով ՀԲ-ի հետ ընթացիկ երկխոսությունը: Նախարարն ընդգծել է, որ ՀԲ-ի արժեքավոր խորհուրդները հաշվի կառնվեն հաջորդ տարվա բյուջետային գործընթացներում:

 

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀԲ-ի կողմից աջակցության հնարավորություններին:

 

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն իր հերթին ընդգծել է, որ հնարավոր աջակցության տարբերակներից կարող են լինել սոցիալական ուղղվածությամբ ՀԲ-ի և ՀՀ-ի միջև որոշ ընթացիկ վարկային ծրագրերի վերակառուցումը և այդ անձանց աջակցությանն առնչվող կոմպոնենտների ներառումը:

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ ամրապնդելու ձեռքբերումները և ընդլայնելու ընթացիկ համագործակցությունը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում