ԼԼիլիթ Ասատրյան

Գերեվարված 16 անձի մասին տեղեկություն է փոխանցվել ընտանիքներին

Գերեվարված 16 անձի մասին տեղեկություն է փոխանցվել ընտանիքներին

Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին. «Լուրերին» հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակը:

Հասմիկ Սամվելյանի խոսքով՝ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև լուսանկարները։

Տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով։

Սամվելյանը նշել է՝ եթե հայկական կողմը ստացված տեղեկությունների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, առարկություններ կներկայացնի միջազգային դատարան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում