ԿԿարմեն Ղուկասյան

Մարզերում շարունակվում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումները

Մարզերում շարունակվում են քաղաքացիական պաշտպանության միջոցառումները

Հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ՆԳՆ ՓԾ Արագածոտնի ՄՓՎ փրկարական ծառայողների մասնակցությամբ անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ՔՊ համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարում էր Ալագյազ համայնքի ղեկավարը:

Ուսումնավարժությանը մասնակցել են Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի աշխատակազմը, ՔՊ շտաբը, տարհանման հանձնաժողովը և կազմավորումների հրամանատարները։

 

 

Շտաբային ուսումնավարժության նպատակն էր՝

 

• ստուգել համայնքի ՔՊ պլանի իրատեսությունը.

 

• կատարելագործել համայնքի ղեկավար կազմի, ՔՊ շտաբի, կազմավորումների ունակությունները ռազմական դրության պայմաններում ճիշտ որոշումների ընդունման և պլանով նախատեսված ՔՊ միջոցառումների իրականացման ուղղությամբ։

 

Ուսումնավարժանքի ավարտին ներկայացվել են անցկացման ժամանակ ի հայտ եկած թերությունները, դրանց վերացման ուղղությամբ արվել են առաջարկություններ, իսկ ուսումնավարժության ղեկավարը հանձնարարել է ծառայությունների փոխգործողություններն արդյունավետ կազմակերպելու նպատակով հաճախակի կազմակերպել սեմինար պարապմունքներ։
 
 
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Տալվորիկ և Արտամետ բնակավայրերում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրերում, ինչպես նաև Հաղթանակ բնակավայրի վարչական շենքում, միջնակարգ դպրոցում և մանկապարտեզում անցկացվել են համապատասխանաբար ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» և «Պատսպարման կազմակերպումը» թեմաներով վարժանքներ, «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով դասընթացներ:
 

 

Մարզային փրկարարական վարչությունների կողմից իրականացվող միջոցառումների ընթացքում գործարկվել են էլեկտրական շչակները, որի արդյունքում կազմակերպվել է բնակիչների տարհանում և պատսպարում, ինչպես նաև ուսուցանվողներին ներկայացվել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

 

Մասնակիցները կարևորել են նման միջոցառումների կազմակերպումը և բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների ճիշտ մատուցումը:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում