ԱԱնժելիկա Ժամհարյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման ու առևտրի նախարարության միջև համագործակցության ընդլայնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման ու առևտրի նախարարության միջև համագործակցության ընդլայնման հուշագիր է ստորագրվել

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։ Այս մասին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման ու առևտրի նախարարության միջև համագործակցության ընդլայնման մասին» հուշագիր։

 

Հուշագրով նախատեսվում է ապահովել կողմերի առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացումը՝ սպառողական ապրանքների փոխադարձ մատակարարումների ավելացման միջոցով, աջակցել Բելառուսի Հանրապետության տարածքում հայկական առևտրի տների հիմնման գործընթացին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում