ԱԱնժելիկա Ժամհարյան

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստը

Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի նիստը

Երևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի 41-րդ նիստը: Նիստի աշխատանքներին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի մրցակցային մարմինների ներկայացուցիչները:

 

Շտաբի նիստին քննարկվել են մրցակցությանը և հակամենաշնորհային քաղաքականությանն առնչվող մի շարք օրակարգային հարցեր:

 

Ինչպես տեղեկացնում են ՄՊՀ-ից՝ մասնավորապես նիստում հաստատվել են անբարեխիղճ մրցակցության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ հակամենաշնորհային օրենսդրության կիրառման, սոցիալական նշանակության ապրանքների առանձին շուկաներում գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցները, ինչպես նաև քննարկվել են սակագնային կարգավորումների և հակամենաշնորհային օրենսդրության խախտումների կանխարգելման վերաբերյալ զեկույցները:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում