- արտադրամասը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը.
- ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված՝ բավարար քանակությամբ լվացարաններով, ինչպես նաև լվացող և ախտահանող նյութերի համար առանձնացված պահման տարածքով.
- պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:










