ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել են Հայաստանում KfW-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանում KfW-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 2-ին ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի տարածաշրջանային ղեկավար Աննա Քրիստինա Շիրմերին, տարածաշրջանային տնօրեն տիկին Բիրգիտ Հոլդերիդ-Քրեսին, ֆինանսական թիմի ղեկավար Հիլլե Հենեբրիին և ծրագրերի ավագ ղեկավար Քրիստոֆ Իզենմաննին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

 

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում KfW-ի գործունեությանը և ընթացիկ ծրագրերին վերաբերող հարցեր։

 

Կողմերը մտքեր են փոխանակել արդյունաբերության, մետալուրգիայի, շինարարության, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հեռանկարների վերաբերյալ։

 

Անդրադառնալով Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը՝ նախարարը նշել է, որ պետությունը ներկայումս խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկա տարիներին նախատեսվում է ստեղծել 20 զբոսաշրջային կլաստեր։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում