ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանում 2024-ին իրական աշխատավարձի 8,8 տոկոս աճ է կանխատեսվում

Հայաստանում 2024-ին իրական աշխատավարձի 8,8 տոկոս աճ է կանխատեսվում

Հայաստանում 2024 թվականին իրական աշխատավարձի 8,8 տոկոս աճ է կանխատեսվում։ Այդ մասին ԱԺ-ում 2024 թվականի պետբյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարը հույս հայտնեց, որ դրական միտումները, որոնք արձանագրվում են աշխատանքի շուկայում, կշարունակվեն նաև 2024 թվականին։

«Բարձր տնտեսական աճի պայմաններում 2023 թվականին կանխատեսում ենք վարձու աշխատողների թվի և իրական աշխատավարձի աճ՝ համապատասխանաբար 5,5 և 13,6 տոկոսով։ Իսկ 2024 թվականին աշխատավարձերը կբարձրանան 8.8 տոկոսով, վարձու աշխատողների թիվը կավելանա 2.7 տոկոսով»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով զբաղվածության աճի տվյալներին՝ նախարարը նշեց. «2023 թվականին ունենք 3,2 տոկոս զբաղվածության աճ, 2024 թվականին կլինի 1,4 տոկոս աճ։

Գործազրկության մակարդակը կնվազի՝ հասնելով 12,3 տոկոսի»։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում