ԼԼիլիթ Ասատրյան

Կապանի Աճանան բնակավայրում պաշտոնապես բացվել է «Առաջատար ֆերման»

Կապանի Աճանան բնակավայրում պաշտոնապես բացվել է «Առաջատար ֆերման»

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը հոկտեմբերի 24-ին Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Աճանան բնակավայրում մասնակցել է «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը:

«Առաջատար ֆերման» հիմնվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին` ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով։

Նույն օրը Աշխեն Շիրվանյանն այցելել է նաև ծրագրի շրջանակներում Նորավան բնակավայրում հիմնված արոտային ենթակառուցվածքներ և Կապանում հիմնված անասնաբուժական կետ։

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում