ԼԼիլիթ Ասատրյան

Հիմա շատ մեծ տեմպերով արևային էներգետիկան զարգանում է՝ էներգետիկ բալանսի մեջ բերելով որոշակի նորություններ. վարչապետ

Հիմա շատ մեծ տեմպերով արևային էներգետիկան զարգանում է՝ էներգետիկ բալանսի մեջ բերելով որոշակի նորություններ. վարչապետ

Էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը մեր օրակարգում է, էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան նույնպես մեր օրակարգում է: Էներգետիկ շուկայում որոշակի զարգացումներ ապահովելը նույնպես մեր օրակարգում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով Իրան-Հայաստան գազամուղի հնարավորություններին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կրկին պետք է շեշտեմ շատ կարևոր բարեփոխում՝ էներգետիկ շուկայի ազատականացումը, երբ շուկայում էներգիա արտադրողները ազատ առևտուր անելու հնարավորություն ունեն: Պետք է ասեմ նաև, որ այնպես չէ, որ եթե ես ճիշտ գիտեմ՝ Իրան-Հայաստան գազամուղի պոտենցիալն ամբողջությամբ օգտագործվում է, այդ պոտենցիալի մի մասն է միայն օգտագործվում:

Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ԻԻՀ մեր գործընկերների հետ մենք կնքեցինք պայմանագիր՝ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը մինչև 2030 թվականը երկարացնելու վերաբերյալ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Ներկայումս պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ այսօր աշխարհում կան տեխնոլոգիաներ, որոնք ակտիվորեն զարգանում են: Դրանցից է, մասնավորապես, մարտկոցային էլեկտրակայանների հիմնումը, որը արդեն աշխարհում շատ մեծ թափ է ստանում, և մենք նաև այդ ուղղությամբ ենք մտածում և աշխատում: Կարող է պարզվել, որ ՀՀ-ն էներգետիկ առումով ինքնաբավ պետություն է, եթե պարզվի, որ մենք արևային էներգիայի  հզորություններ ունենք: Արևային էներգիայի պոտենցիալը մեր երկրում շատ մեծ է: Հիմա արդեն տեխնոլոգիաները կան, և կարող է մենք մի քիչ էլ նույնիսկ ուշացել ենք, բայց իրականում չենք էլ ուշացել: Հիմա շատ մեծ տեմպերով արևային էներգետիկան զարգանում է, այդ թվում՝ անհատական մակարդակով, և նաև դա էներգետիկ բալանսի մեջ բերում է որոշակի նորություններ»,- նշեց Փաշինյանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում