ԱԱնժելիկա Ժամհարյան

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված կարիքները:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նախարարը նշել է, որ առողջապահական համակարգն այսօր գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ, ուստի Եվրամիության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրումները կօգնեն ուժեղացնելու համակարգի պատրաստվածությունը:

 

Դեսպանը նշել է, որ քննարկման փուլում են ՀՀ-ԵՄ գործողությունների պլանով նախատեսվող զարգացման ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, այդ թվում` առողջապահության ոլորտում:

 

Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև` ընթացիկ բարեփոխումներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում