ԼԼիլիթ Ասատրյան

Գևորգ Ալթունյանը կալանավորվել է

Գևորգ Ալթունյանը կալանավորվել է

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը 2 ամսով կալանավորվել է։

Դատախազությունից «Լուրերին» հայտնել են, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է իրենց բողոքը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը: Մինչ այս Ալթունյանի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր ընտրված տնային կալանքը:

Նա մեղադրվում է ՊՆ գնումների փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու համար:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում