ԷԷլեն Պետրոսյան

Նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ. ԱԶԲ պատվիրակությունն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

Նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ.  ԱԶԲ պատվիրակությունն այցելել է Քաղաքաշինության կոմիտե

Քաղաքաշինության կոմիտեից  հայտնում են, որ նախագահի առաջին տեղակալը հանդիպել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ջրային և քաղաքաշինության ոլորտային խմբի տնօրեն Ջինգմին Հուանգի գլխավորությամբ:  

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի և կոմիտեի միջև ձևավորված գործակցությունը՝ ընդգծելով համատեղ ծրագրերի իրականացման արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մատչելի և սոցիալական բնակարանաշինության ծրագրերի իրագործման գաղափարներ՝ շեշտադրելով մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը:

ԱԶԲ ներկայացուցիչները հայտնել են Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը շարունակելու մտադրության մասին: Շարունակվելու են երկրաշարժադիմացկուն շինարարության բնագավառում քաղաքաշինության ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, որոնց շրջանակում նախատեսվում է երկրաշարժադիմացկուն կառույցների նախագծման ձեռնարկի մշակում:

ԱԶԲ գործընկերները ներկայացրել են նաև սեյսմակայունության բարելավմանը և հանրային ենթակառուցվածքների կառավարման ֆինանսավորմանը վերաբերող ռազմավարություն մշակելու համար նախանշված քայլերը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտային կարևոր նախաձեռնությունների համար՝ Դավիթ Գրիգորյանն ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի պատրաստակամությունը՝ աջակցելու ԱԶԲ գործընկերներին նոր ծրագրերն իրագործելիս:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում