ԱԱնժելիկա Ժամհարյան

Քննարկվել է հանքերի շահագործման և շինաշխատանքների հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման ընթացիկ վիճակը

Քննարկվել է հանքերի շահագործման և շինաշխատանքների հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման ընթացիկ վիճակը

Երևան քաղաքում փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում տեղի է ունեցել հանդիպում, որին  մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը, ոլորտի պատասխանատու վարչության պետեր, մայրաքաղաքում ու հարակից տարածքներում հանք շահագործող և շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացնում են ԲԸՏՄ-ից՝ քննարկվել են հանքերի շահագործման և շինաշխատանքների հետևանքով մթնոլորտային օդի աղտոտման ընթացիկ վիճակը, դրանց առաջացման հիմնական պատճառները, փոշու մակարդակի բարձր ցուցանիշների նվազեցմանն ուղղված միջոցառումները։  

Ներկայացվել է Երևանի շինհրապարակներից մեկում արդեն իսկ կիրառվող, ժամանակակից տեխլուծումներ ապահովող փոշեճնշող սարքը, որը շինարարության ընթացքում արդյունավետ կանխարգելում է մթնոլորտային օդ փոշու արտանետումները։

Կարևորվել է տնտեսվարողների կողմից ձեռնարկված անհրաժեշտ քայլերը՝ փոշու արտանետումների նվազեցման այլընտրանքային ուղիների կիրառման, փոշենստեցման համար նախատեսված նորագույն տեխնոլոգիաների օգտագործման, օդի աղտոտվածության կանխարգելմանն ուղղված հետևողական և համակարգված աշխատանքները։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում