ԱԱրսեն Մկրտչյան

Սեպտեմբերին 99 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ

Սեպտեմբերին 99 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 99 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 62․2 մլն դրամի չափով տուգանք:

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն՝ այստեղ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում