ԼԼուսինե Մուրադյան

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինաշխատանքները մոտենում են ավարտին. Գրիգոր Մինասյանն ու Արմեն Ղուլարյանը հետևել են նորոգման ընթացքին

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինաշխատանքները մոտենում են ավարտին. Գրիգոր Մինասյանն ու Արմեն Ղուլարյանը հետևել են նորոգման ընթացքին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ու Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը ծանոթացել են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շինարարական աշխատանքներին, որոնք շուտով կավարտվեն: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

 

Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները Կառավարության առաջնահերթություններից են, և այս շենքի նորոգումը նպատակ ունի դատավորների համար ստեղծել բարենպաստ աշխատանքային պայմաններ:
 
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը գործելու է Աջափնյակ համայնքի Արա Սարգսյան 5/1 հասցեում: Նոր դատարանը կունենա ժամանակակից ստանդարտներին համապատասխան 4 դահլիճ, որոնք կահավորված կլինեն անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Միջազգային ստանդարտներին համապատասխան շենքում կտեղակայվի նոր դատարանը՝ 12 դատավորի թվակազմով:
 
Ակնկալվում է, որ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքը շահագործման կհանձնվի տարեվերջին:
 

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում