ԳԳոհար Սարգսյան

Քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման հարցեր

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրիին։

 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ու առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Հետագա համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում զրուցակիցները նշել են, մասնավորապես՝ տեքստիլ արդյունաբերության և դեղագործության ոլորտները։

 

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ առևտրաշրջանառությունը Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թ. հունվար-օգոստոսին կազմել է 18.2 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56․8%-ով (2022 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 11․6 մլն ԱՄՆ դոլար)»,- նշված է հաղորդագրությունում։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում