ԴԴիանա Գասպարյան

Մասիս քաղաքում կկառուցվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Մասիս քաղաքում կկառուցվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Մասիս քաղաքում կկառուցվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 5-ի նիստում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին որոշում կայացրեց: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

 

«Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Մասիս համայնքի ղեկավարի միջև կնքված հուշագրի համաձայն՝ հիմնադրամը պարտավորվել է 3 տարվա ընթացքում ներդնել առնվազն 400 մլն դրամ՝ կենտրոնը կառուցելու համար։

 

Այն հնարավորություն կտա 12-18 տարեկան երեխաներին և հիմնադրամի կանոնադրությամբ սահմանված այլ անձանց անվճար օգտվելու արհեստի և տեխնոլոգիաների ոլորտներում մատուցվող կրթական ծրագրերից:

 

Կենտրոնը կառուցվելու է «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» բարեգործական ծրագրի շրջանակներում և հագեցած է լինելու անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններով, որը թույլ կտա կազմակերպել շաբաթական 2300 աշակերտի ուսուցումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում