ԱԱնժելիկա Ժամհարյան

ՄՊՀ-ն նախատեսում է անդամակցել Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցին

ՄՊՀ-ն նախատեսում է անդամակցել Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի ղեկավարի հրավերով մեկնել է Վարշավա մասնակցելու Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) տարեկան համաժողովին:

 

Նշենք, որ Հայաստանի մրցակցային մարմինը Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցին անդամակցության գործընթաց է նախաձեռնել և գործընկերոջ կարգավիճակ ստանալու հայտ ներկայացրել: Այդ առնչությամբ ՄՊՀ նախագահը համաժողովի ընթացքում հանդես կգա՝ ներկայացնելով հանձնաժողովի գործունեությունը, մասնավորապես արդար առևտրի կանոնների խթանման և կիրարկման աշխատանքների արդյունքները:

 

Համաշխարհային նման հարթակին մասնակցությունը բացառիկ նշանակություն կունենա մեր երկրում սպառողների պաշտպանության ոլորտի զարգացման համար։ Այն հնարավորություն կընձեռի անմիջականորեն մասնակցել ոլորտում ծագած խնդիրների լուծման համաշխարհային գործընթացին, ապահովել միջազգային լավագույն փորձին համահունչ ոլորտի կարգավորումների կատարելագործումը, բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում