ՎՎարդուհի Հարությունյան

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնում անցկացվում են «Eternity-2023» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ՝ հայտնում են ԶԼՄ-ները։

Նշվում է, որ զորավարժությունները բաղկացած են տեսական և գործնական մասերից: Դրանց ժամանակ երեք երկրների զինվորականների և համապատասխան պետական ​​կառույցների ներկայացուցիչներն առաջադրանքներ կկատարեն՝ կազմակերպելու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 6-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում