ԴԴիանա Գասպարյան

Տրակտորը գլորվել է ձորը․ վարորդի վիճակը միջին ծանրության է

Տրակտորը գլորվել է ձորը․ վարորդի վիճակը միջին ծանրության է

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:54-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավան գյուղի Չրախլու կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ տրակտորը գլորվել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ «UMZ» մակնիշի տրակտորը (վարորդ` Ի. Գ., ծնված 1968 թ․) գլորվել է ձորը (մոտ 70 մ). վարորդը ստացել է ոտքի կոտրվածք։

 

Փրկարարները Ի․ Գ․-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բուժմիավորում, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 

Տրակտորը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում