ԼԼուսինե Մուրադյան

Հակոբ Արշակյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող հոլովակների մասին

Հակոբ Արշակյանը՝ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող հոլովակների մասին

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող հոլովակներին.

 
«Սոցիալական ցանցերում Արցախի մեր հայրենակիցների հարցազրույցների տարբեր հոլովակներ են հայտնվում, որոնք նկարահանված են ադրբեջանական լրատվականների կողմից։

 

Մի՜ մոռացեք, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սանձազերծված։ Այդ հոլովակների նպատակը միմյանց նկատմամբ ատելություն սերմանելն է։ Խնդրում եմ լինել զգոն, չտրվել էմոցիաների, հետևել պաշտոնական լրատվությանը։

 

Մենք դատավորներ չենք․ այս արհավիրքի պահին եկեք դադարեցնենք քննադատության այս ալիքը։

 

Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ չափազանց ծանր դրության մեջ են հայտնվել․ նրանք հարկադրված են լքել իրենց տները, հարազատ բնակավայրերը։

 

Խնդրում եմ, եկեք միայն հոգատարությամբ, ջերմությամբ ու կարեկցանքով դիմավորենք նրանց, տանք առավելագույնը՝ ինչ կարող ենք»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում