Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի վերաբերյալ

Գերմանիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության վիճակի վերաբերյալ

Գերմանիայի իշխանությունները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ Նրանք մտահոգված են տարածաշրջանում հայ բնակչության վիճակով։ Այդ մասին լրագրողներին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Ռազմական ուժի կիրառումը, որը մենք նկատեցինք անցյալ շաբաթ Ադրբեջանի կողմից, անընդունելի է: Էթնիկ հայերի վտարումը կամ բռնի վերաբնակեցումը՝ նույնպես»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։

Ըստ Գերմանիայի ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությունը, զինված ուժերն էլ պետք է պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքը։ «Մենք հետևելու ենք Ադրբեջանի քայլերին»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։ Նա նշել է, որ գերմանական կողմի տեսանկյունից «Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները նույնպես պարտավոր են ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը: Դա նրանց խնդիրն է»։

Նա հիշեցրել է, որ տարածաշրջանում աշխատում են ԵՄ դիտորդները։ «Բայց ԵՄ առաքելությունը գործում է միայն սահմանի հայկական կողմում և չի կարող զեկուցել Լեռնային Ղարաբաղից»,- բացատրել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում