ԴԴիանա Գասպարյան

Հայաստանը հավատարիմ է պայմանավորվածություններին, այդ թվում ճանապարհների բացման մասով

Հայաստանը հավատարիմ է պայմանավորվածություններին, այդ թվում ճանապարհների բացման մասով

Հայաստանը երբևէ չի համաձայնել և չի համաձայնելու որևէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության։ Այս մասին ընդգծել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Արմենպրեսի» հարցին։ 

- Պարո՛ն Սանոսյան, վերջին շրջանում թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները ավելի հաճախակի են սկսել խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, և արդյո՞ք ՀՀ դիրքորոշումը որևէ փոփոխություն է կրել վերջին իրադարձություններից հետո։

- Որևէ արտատարածքային կամ միջանցքային տրամաբանության Հայաստանը երբևէ չի համաձայնել և համաձայն չի լինելու։ Մյուս կողմից՝ մենք հավատարիմ ենք բարձր մակարդակում ձեռք բերված պայմանավորվածություններին: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպմանը, որը տեղի է ունեցել սույն թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում, վերահաստատվել են հետևյալ պայմանավորվածությունները.  

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար, 29.8 և 86.6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան տեղի է ունենալու 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա: 

Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: 

Այս պայմանավորվածությունները հրապարակային են և հրապարակվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հանդիպման ավարտին։ Այս պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն պատրաստ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այլ նաև ցանկանում է, որ դա տեղի ունենա հնարավորինս արագ, քանի որ դա բխում է մեր շահերից։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում