Պաշտոնեական լիազորությունների անցում. Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացվեց

ԼԼիլիթ Ասատրյան

Պաշտոնեական լիազորությունների չարաշահում. պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մեղադրանքն է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Ըստ դատախազության՝ Սարգսյանը 2018 թվականի հունվարին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գործողություններ: Դատախազ Արման Նշանյանի խոսքով՝ խախտվել է Կառավարության 2007 թ. որոշմամբ հաստատված կարգը:

Արման Նշանյան (պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ) - Զինծառայողներին բնակարաններ հատկացնելու մասին Կառավարության որոշմամբ հաստատված կարգի խախտմամբ 2018 թվականի հունվար ամսին տեղի է ունեցել զինծառայողների բնակարանների հատկացման գործընթաց:

Կառավարությունը հստակ սահմանել է, թե առաջնահերթության կարգով ո՛ր զինծառայողներին է անհրաժեշտ տրամադրել բնակարաններ:

Նրանց շարքում են ծառայության 10 և ավելի տարվա ստաժ ունեցող զինծառայողներից մինչև «Մարտական խաչի» 1-ին, 2-րդ աստիճանի շքանշանակիրներ, մարտական գործողությունների մասնակիցներ, 5 տարի և ավելի ծառայություն և պաշտոնի առաջխաղացման հնարավորություն ունեցող զինծառայողներ:

Արման Նշանյան - Սակայն 2018 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի նախորդող ժամանակահատվածում պաշտպանության նախարար հանդիսացող Վիգեն Սարգսյանը հանձնարարել է հանձնաժողովի նախագահին և անդամներին, որպեսզի շուրջ 29 բնակարան հատկացվի արտահերթ, այսինքն՝ առանց հերթացուցակի հանգամանքը հաշվի առնելու, որոնց ընտրությունը անձամբ կատարել է ինքը ու միաժամանակ նաև որպես առաջնահերթություն սահմանել առաջնագծում, շփման գծում 5 և ավելի տարի ծառայություն իրականացրած անձանց մասով, որպիսի հանգամանքը հիշատակված Կառավարության որոշմամբ հաստատված կարգով նախատեսված չի եղել:

Դատախազի խոսքով՝ հանձնաժողովը 2018 թվականի հունվարի 18-ին տեղի ունեցած նիստի ժամանակ հերթացուցակից առանձին 29 հոգու բնակարան հատկացնելու վերաբերյալ որոշում է կայացրել, որոնցից 25-ը թեև հաշվառված են եղել, սակայն նրանց հերթը ավելի ուշ պետք է գար:

Արման Նշանյան - Բացի այդ, 29 հոգուց 4-ը ընդհանրապես բնակարանային հաշվառման մեջ չեն գտնվել, ավելին՝ նշված 4 անձանից 2-ը նույնիսկ չեն հանդիսացել զինվորական ծառայողներ:

Այս գործողությունների հետևանքով բնակարանային հերթացուցակում ներառված անձինք չեն ստացել բնակարան: Քրեական վարույթը նախաձեռնվել էր 4 տարի առաջ՝ 2019 թվականին՝ բնակարանային այդ ցուցակից դուրս մնացած 8 սպաների փաստաբանի դիմումի հիման վրա: Հենց այդ ժամանակ Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, թե այս գործընթացի հիմնական նպատակը զինված ուժերի և բանակի ղեկավարության վարկանիշին հերթական հարվածը հասցնելն է: Վստահեցրել էր, որ զինծառայողներին բնակարանների բաշխման գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան: Մինչդեռ զինծառայողների փաստաբան Նորիկ Նորիկյանը հակառակը պնդեց, շեշտեց՝ սպաները մինչև օրս չեն ստացել իրենց բնակարանները:

Փաստաբան Նորիկ Նորիկյան - 8 սպաներ ապօրինաբար հանվել են բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակից, որի ժամանակահատվածում եղել են 2-րդ, 3-րդ, 4-րդ համարները, այսինքն՝ հերթացուցակի այն համարներում են եղել, որ ցանկացած շենքի շահագործման պայմաններում նրանք պետք է պարտադիր ստանային իրենց բնակարանները, սակայն Երևան քաղաքում համապատասխան շենքի շահագործման հանձնելուց հետո նրանց հասանելիք բնակարանները բնակավորման հանձնաժողովի անդամների և պաշտպանության նախկին նախարարի համապատասխան որոշումներով հատկացվել են այլ անձանց:

Վիգեն Սարգսյանը անցնում է մեկ այլ գործով ևս, որով դեռ որևէ կարգավիճակ չունի: Ըստ դատախազի՝ Սարգսյանը հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտները օրինականացնելու և դրանց ծագման աղբյուրը խեղաթյուրելու նպատակով 2013-ին ձևական պայմանագիր է կնքել գործարար Սամվել Մայրապետյանի հետ՝ Աբովյանում գտնվող իր բնակարանը և ավտոկայանատեղիները 149 միլիոն դրամով վաճառելու վերաբերյալ:

Արման Նշանյան - Հետագայում արդեն՝ 2018 թվականին, նույն բնակարանը հետ է գնել էլի ձևական պայմանագրով՝ արդեն 56 միլիոն ՀՀ դրամով:

Այդ գումարով, ըստ դատախազության՝ Սարգսյանը Մարապետյանի հետ փոխկապակցված անձանց հետո առուվաճառքի պայմանագրով Հյուսիսային պողոտայում ձեռք է բերել 2 բնակարան և 2 կայանատեղի՝ կնոջ անունով:

Արման Նշանյան - Ձեռք բերված տվյալները բավարար են եղել գալու այն հետևության, որ Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղիները ձեռք են բերվել առերևույթ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներով, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նշված գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ:

Թեև Վիգեն Սարգսյանը վաճառել է Հյուսիսայինում իրեն պատկանող երկու բնակարանները, այնուամենայնիվ, դատախազի խոսքով՝ առուվաճառքի պայմանագիր ըստ էության չի իրականացվել:

Արման Նշանյան - Չի գրանցվել գույքը հետագայում ձեռք բերած անձի սեփականության իրավունքը, տվյալ պահին նշված գույքի նկատմամբ դեռևս սեփականության իրավունքը շարունակում է պահպանվել Վիգեն Սարգսյանի կնոջ անունով:

Վիգեն Սարգսյանը եղել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, 2016-ից մինչև հեղափոխությունը պաշտպանության նախարարն էր:

Նա մի քանի տարի է՝ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղ, ըստ մամուլի՝ 2 միլիոն դոլարով առանձնատուն է գնել, այդ հանգամանքը նախկին նախարարը չի հերքել:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում