Ձերբակալվել է մահվան ելքով ավտովթարի վարորդը

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու համար:

Նախնական տվյալներով, 2022 թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, հիշյալ  խաչմերուկում միմյանց են բախվել 2000 թ. ծնված տղամարդու կողմից վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենան և անչափահաս տղայի վարած մոպեդը, որի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Նույն օրը «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարք առերևույթ կատարելու կասկածանքով  ձերբակալվել է: Քրեական վարույթով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում