Կմշակվեն բոլոր դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքությունը ստուգելու մեխանիզմներ

ԱԱնուշ Մուրադյան

Համակարգում աշխատող բոլոր դատավորները, դատախազները, քննիչներն ու քրեակատարողական համակարգի աշխատակիցները բարեվարքության ստուգում կանցնեն: Կոռուպցիայի դեմ պայքարի նոր գործիքն արդեն ամրագրված է դատաիրավական բարեփոխումների 2022-26 թվականների ռազմավարությամբ: Հուլիսի վերջին հաստատված փաստաթղթի այս կետը դեռ կյանքի չի կոչվել, բայց այն հեղինակած կառույցում վստահ են՝ սա գործուն քայլ է լինելու, քանի որ ոլորտը ռիսկայիններից է:

Քրիստինե Գաբուզյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ) - Առկա մեխանիզմները բավարար չեն նաև պաշտոնավարման ընթացքում բարեվարքության էդ ամբողջականությունը պահպանելու տեսանկյունից, և կարևոր է այդ համապատասխան ստուգումներն իրականացնել որոշակի պարբերականությամբ, որոշակի ռիսկային գործոնների հիման վրա, այսինքն՝ որ համակարգ մուտք գործելով՝ քննիչները, դատավորներն ու դատախազները ոչ թե թուլանան, այլ միշտ զգոն լինեն և պատրաստ լինեն համապատասխան ռիսկային գործոնների առկայության դեպքում նորից ենթարկվել այդ ստուգմանը:

Ստուգման մեխանիզմը կմշակեն, դրանցից բխող օրենսդրական փոփոխություններն էլ կկատարվեն գալիք տարի՝ մանրամասնում է Գաբուզյանը, վստահեցնում՝ բարեփոխումները չեն ուշանում: Գործադիրից եկած նախաձեռնությունը կարևորում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում: Կառույցի մասնագետը նկատում է՝ դաշտը բաց էր, քանի որ գործող կարգով՝ իրենք լիազորված են ստուգել միայն համակարգ նոր մտնող, նաև պաշտոնի բարձրացման ձգտող դատավոր-դատախազների բարեվարքության աստիճանը:

2020-ից մինչև օրս հանձնաժողովը ոլորտին առնչվող 576 եզրակացություն է տվել: 161-ը համակարգ նոր մտնող դատավորների մասին է եղել, 106-ը՝ գործող, բայց մասնագիտական աճի համար դիմածների: 129 եզրակացություն էլ ապագա դատախազների մասին է տրվել, 66-ն էլ՝ առաջխաղացման ձգտող դատախազների: Մնացած 114-ը, ըստ Մարիաննա Բաղինյանի, Բարձր դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի, նաև Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին է վերաբերել:

Մարիաննա Բաղինյան (ԿԿՀ բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության պետ) - Գերակշռում է, որ դրական եզրակացություն ստացող անձինք են նշանակվում համապատասխան պաշտոններին, բայց նաև ունենք որոշակի դեպքեր, որ այդ թվում բացասական եզրակացություն ստացած անձինք են նշանակվել համապատասխան  պաշտոններին, գերակշռողը եղել է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացություններով, այո՛, դատավորների թեկնածուներ:

Հանձնաժողովի եզրակացությունը պարտադիր չէ, խորհրդատվական բնույթ է կրում՝ բացատրում է մասնագետը, ասում՝ կառույցի գործունեության երկու տարվա փորձը հաշվի առելով՝ վերջերս առաջարկել են փոխել օրենքը, հրապարակային դարձնել բարեվարքության ստուգման եզրակացության եզրափակիչ հատվածը: Սա, հանձնաժողովի համոզմամբ՝ կնպաստի, որ համակարգում չհայտնվեն, առավել ևս՝ պաշտոնի բարձրացում չստանան վստահություն չներշնչող կենսագրությամբ անձինք:

Մարիաննա Բաղինյան - Էն բոլոր դեպքերում, երբ բացասական եզրակացություն ստացած անձինք կնշանակվեն համապատասխան պաշտոններին, արդեն թեկնածուներին համապատասխան պաշտոններին նշանակող մարմինները ստիպված կլինեն պատճառաբանված որոշում կայացնելու:

Բարեվարքությունը ստուգելիս ուսումնասիրում են՝ ով է թեկնածուն, ովքեր են նրա ընտանիքի անդամները, ինչ գույք ունեն, աշխատանքային ինչ գործունեություն են ծավալում, կարգապահական, վարչական, քրեական պատասխանատվության դեպքերը, քրեական ենթամշակույթի հետ ունեցած կապերը ու ոչ միայն: Թե ինչ սկզբունք կմշակվի համակարգում արդեն աշխատողների համար՝ Քրիստինե Գաբուզյան առայժմ դժվարանում է նշել:

Քրիստինե Գաբուզյան - Միգուցե կնախատեսվեն որոշակի հաղորդումների հիման վրա, կամ միգուցե ինչ-որ ռիսկային գործոնների ազդեցության տակ նման ստուգումներ կամ պարզապես որոշակի պարբերականությամբ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ ասում են՝ պատրաստ են նոր ծավալին, բայց եղած ռեսուրսը պետք է ավելացնել, նոր կադրերով համալրել աշխատակազմը, սպասվող փոփոխությունը մեծ աշխատանք է պահանջում:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում