Նախիջևանում ոչնչացվել են հայկական հարյուրավոր հուշարձաններ. նոր զեկույց

ԼԼիլիթ Ասատրյան

14 տարում Նախիջևանում հայկական մշակութային 127 ժառանգությունից ամբողջությամբ ավերվել են 108-ը՝ «Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» հարթակի վերջին մեկ տարում կատարած արբանյակային հետազոտության տվյալներն են: Զեկույցը ցույց է տալիս, թե ինչպես է 1990-ականների վերջից սկսած Ադրբեջանը Նախիջևանում ոչնչացրել հայկական վանքերը, եկեղեցիներն և գերեզմանները: Հետազոտական թիմը ղեկավարել են Լորի Խաչատուրյանը և Ադամ Սմիթը: Խումբը ուսումնասիրել է ԱՄՆ գաղտնազերծված արբանյակային պատկերները, խորհրդային տեղագրական քարտեզները, արխիվային լուսանկարները և գիտական հրապարակումները:

Թիմի անդամ Հուսիկ Ղուլյանի խոսքով՝ գրեթե ոչ ոք հասանելիություն չունի Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության օբյեկտներին:

Հուսիկ Ղուլյան («Կովկասյան ժառանգության մոնիթորինգի» հետազոտական խորհրդատու, հետազոտական թիմի անդամ) - Մենք ստեղծեցինք տվյալների բազա՝ հստակ կոորդինատներով և փորձեցինք, համեմատելով հին տիեզերական լուսանկարները ԱՄՆ-ի կողմից կատարված 80-70-ական թվականներին, համեմատել վերջին 20 տարվա ընթացքում գոյություն ունեցող արբանյակային լուսանկարների հետ և հասկանալ այդ օբյեկտների ճակատագիրը, ըստ էության:

Հայագետ Արգամ Այվազյանը նշում է, որ Ադրբեջանը վերջին 30-40 տարվա ընթացքում իր տարածքում ոչնչացնում կամ սեփականացնում է այլ ժողովուրդների մշակույթը՝ ստեղծելով սեփական պատմությունը:

Արգամ Այվազյան (հայագետ) - Բոլոր նկարները Նախիջևանի վերաբերյալ, հուշարձանի՝ իմ կատարած լուսանկարներն են, և հետագայում մի քանի տարվա ընթացքում այն լուսանկարները, որ այդ հուշարձանները հիմնովին ավերվել են, ոչ մի հատ կանգուն չկա: Եվ ավելին, արդեն վերջին 4-5 տարվա ընթացքում այդ հուշարձանների տեղերում կառուցվել են ադրբեջանական մզկիթներ:

Հայագետի խոսքով՝ եթե Նախիջևանում Ադրբեջանը մեծ ջանքեր էր գործադրում ժառանգության ջնջման քաղաքականությունը գաղտնի պահելու համար, ապա այսօր Արցախում հայկական մշակույթը ակնհայտ է ոչնչացվում: Ըստ հետազոտողների՝ դրա վառ օրինակն է 2022-ին Հադրութի շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու ավերումը։

«Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» հարթակի զեկույց - Հիմքեր կան վախենալու, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը սպառնում է նաև Լեռնային Ղարաբաղին։ «Կովկասյան ժառանգության մոնիթորինգ» հարթակը արդեն փաստագրել է հաստատված ավերածություններ և սպառնալիքի տակ գտնվող 17 օբյեկտ՝ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում երկրորդ պատերազմը սկսվելուց հետո։

Հայաստանից և աշխարհի տարբեր երկրների գիտնականներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Նախիջևանի և Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում Արցախի հուշարձանների հանդեպ կատարվող վանդալիզմը դադարեցնելու համար, սակայն Ադրբեջանը սահմանափակում է կառույցի ներկայացուցիչների մուտքը այդ տարածքներ:

Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում