Կոռուպցիայի մեջ ներգրավվածներն ապօրինի գույքն օգտագործելու են, որ վերադառնան իշխանության. փորձագետ

ՄՄուշեղ Իսախանյան

Ապօրինի գույք ունենալու կասկածանքով իրավապահի թիրախում հնարավոր է հայտնվել, եթե նախկին ու ներկա պաշտոնյան, թմրամիջոցների շրջանառությանը վերաբերող քրեական գործերով անցնող անձինք 50 մլն դրամը գերազանցող գույք ունեն և չեն կարողանում հիմնավորել դրա ծագումը: Մոտ երկու տարում դատախազության համապատասխան վարչությունը 574 անձի վերաբերյալ 345 նյութ է ստացել, 342-ով ուսումնասիրություն սկսել: 12 գործով արդեն հայց է ներկայացվել դատարան, ևս 330 ուսումնասիրություն այս պահին ընթացքի մեջ է:

Գևորգ Քոչարյան (ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի վարչության ավագ դատախազ) - Միայն այդ՝ դատարան գնացած 12 գործով պետության՝ ի դեմս մեր վարչության բռնագանձման պահանջը, կազմում է շուրջ 200 անշարժ և շարժական գույքեր, 21 մասնակցություններ իրավաբանական անձնաց և 20-21 մլրդի չափով դրամ: Էս ամենը դրամական շուկայական արժեքներով հասնում են մոտ 70 մլրդ դրամի, որտեղ հաշվարկված չէ իրավաբանական անձանց մասնակցությունը: 

Դա նշանակում է՝ 70 մլրդ դրամը աճման միտում ունի: Գործող իշխանությունը պետք է քաղաքական կամք ունենա հետապնդելու նախկին իշխանության ապօրինի ունեցվածքը՝ ասում է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ Ռուբեն Կարրանզան, բացատրում, թե ինչու է կարևոր ապօրինի գույքի վերադարձը:

Ռուբեն Կարրանզա (Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ավագ փորձագետ) - Ապօրինի գույքի բռնագանձումը կարևոր է, որպեսզի իշխանությունը կանխի կոռումպացված առաջնորդների վերադարձը իշխանության: Եթե չեք կարողանում ապահովել ապօրինի գույքի վերադարձը պետությանը, նախկին պաշտոնյաները, որոնք ներգրավված են եղել կոռուպցիայի մեջ, այդ ունեցվածքը օգտագործելու են իշխանության վերադառնալու համար:

Կլոր-սեղան քննարկմանը մասնակցող իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վստահ է, որ գործառույթը անհրաժեշտ է և անգամ ուշացած: Գողացածը վերադարձնելու գործընթացը Հայաստանի համար անխուսափելի է: Հավելում է՝ միջազգային փորձին հետևելը կարևոր է ու անհրաժեշտ, բայց մեզ սեփական մեթոդներն են անհրաժեշտ:

Նինա Կարապետյանց (իրավապաշտպան) - Ինչու է սա կարևոր: Սա ինչ-որ մեկին ունեզրկելու ինքնանպատակ պրոցես չպիտի լինի, սա իրարից նեղանալու, քեն քշելու կամ ձեռից ինչ-որ գույք վերցնելու պրոցես պիտի չլինի, սա ինչ-որ տեղ դաստիարակչական պրոցես է, կանխարգելիչ գործիքակազմ է, որովհետև յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պաշտոնյա պիտի իմանա, որ չի կարող իր պաշտոնում գտնվելով՝ ապօրինի գույքեր ձեռք բերի, այդպես անպատիժ մնա ու վայելի:

Կարապետյանցը վստահ է, որ շատերը այս պահին շարունակում են վայելել գողոնը՝ զուգահեռ օգտագործելով այն Հայաստանի դեմ իրականացվող գործընթացներում:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում