Նոյեմբերի 10-ի անկարգությունների գործով 9 անձ դատապարտվել է տուգանքից մինչև 6 տարվա ազատազրկման

ԱԱրևիկ Աբելյան

2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով 25 մեղադրյալ կա: Այդ օրը Երևանում մի խումբ ցուցարարներ հարձակվել էին Ազգային ժողովի, Կառավարության շենքերի վրա, երբ հայտնի դարձավ եռակողմ հայտարարության ստորագրման մասին: Ազգային ժողովի մոտակայքում մահափորձ էր իրականացվել այն ժամանակ խորհրդարանի նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանի դեմ։ Այս բոլոր գործերով նախաքննությունը Ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է:

Արամ Արամյան (ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ)  - Կատարված քննության արդյունքում 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ է անջատվել, ուղարկվել դատարան:

Դատարանն արդեն 9 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ:

Արամ Արամյան - 8-ը դատապարտվել են ազատազրկման 2-6 տարի ժամկետով, տարբեր պատժաչափեր են նշանակվել այդ անձանց նկատմամբ, մեկի նկատմամբ նշանակվել է տուգանքի ձևով պատիժ, ներկայումս էլ կան արդեն իսկ ազատազրկման ձևով պատիժ կրող անձինք, ինչպես նաև դատարանում քննվող քրեական գործերով կան կալանքի տակ գտնվող անձինք, որոնց վերաբերյալ գործերի քննությունը դեռևս շարունակվում է:

Քրեական գործերը 1.5 տարի է՝ քննվում են, վարչության պետի տեղակալի խոսքով՝ պատճառը հանցագործությունների դեպքերի մեծ ծավալն է:

Արամ Արամյան - Մեր տրամադրության տակ գտնվող փաստական տվյալներից էլ ակնհայտ է, որ հանցավոր վարքագիծ են դրսևորել էդ օրը բազմաթիվ այլ անձինք, որոնց ինքնությունները դեռևս բացահայտված չէ, և գործի քննությունը, ըստ էության, միտում է հետապնդում նաև չբացահայտված անձանց ինքնությունները պարզելու և քրեական պատասխանատվության ենթարկելու հետ կապված:

Քննության փուլում է նաև Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը, իրավապահներն այդ գործով մանրամասներ դեռ չեն հաղորդում:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում