Հարուցվել է քրեական գործ՝ հավաքին մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաքղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, այն է՝ Երևան քաղաքի մի շարք երթևեկելի հատվածներ բեռնատարներով առերևույթ հարկադրաբար փակելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մասնավորապես, նախօրեին համացանցում տեղեկատվություն և տեսանյութ է տարածվել՝ 2022 թ. մայիսի 4-ին վարորդներին առերևույթ ստիպելու միջոցով Երևան քաղաքի Կիևյան և Դավիթաշեն կամուրջների երթևեկելի հատվածները, ինչպես նաև մի շարք փողոցներ բեռնատարներով փակելու վերաբերյալ:

Հիշյալ հրապարակման կապակցությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՍՊ ընկերությանը պատկանող Iveco մակնիշի բեռնատարի և Mercedes-Benz մակնիշի բետոնախառնիչի վարորդներն իրենց կողմից վարվող նշված ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի Դավիթաշեն և Կիևյան կամուրջների երթևեկելի հատվածները, իսկ նույն ընկերության ևս երկու այլ բեռնատարների վարորդներ, որոնցից մեկը՝ Iveco մակնիշի բետոնախառնիչով, իսկ մյուսը՝ նույն մակնիշի բեռնատարով փակել են Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից դեպի Կասյան փողոց գնացող և Դավիթաշեն կամրջի երթուղիները, որի հետևանքով խաթարվել է նշված հասցեների բնականոն երթևեկությունը, և քաղաքացիները զրկվել են բնականոն երթևեկելու հնարավորությունից:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել է համացանցում տարածված տեսանյութը:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: 
 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում