Իրանն էլ ունի տարածաշրջանում ահաբեկիչների գործունեության վերաբերյալ փաստեր. գլխավոր դատախազ

ՄՄայա Խաչատրյան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՈՒ ՎԱՐՁԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական և վարձկան ահաբեկիչների սանձազերծած պատերազմին առնչվող քրեական գործով կան հետապնդման ենթարկվող 4 տասնյակ անձինք, որոնց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրանց մեջ կան մեծ թվով վարձկաններ: 2 վարձկան Հայաստանում դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - Նրանք պատիժը կրում են ընդհանուր հիմունքներով Հայաստանի Հանրապետությունում, և այս պահին նրանց արտահանձնման վերաբերյալ որևէ գործընթաց մեկնարկած չէ: Ամբողջ աշխարհում աներկբա ընդունված է, որ ռազմական գործողությունների ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերը իրենց կազմում ներգրավել և օգտագործել են վարձկան ահաբեկիչների, և դա մեզ հնարավորություն տվեց հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո առավել ակտիվացնել մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությունը հատկապես տարածաշրջանում այս մարդկային չարիքի՝ ահաբեկչության դեմ պայքար իրականացնելու ուղղությամբ:


ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի գործընկերոջ մասնակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ հունվարի 12-ի հանդիպմանը Հայաստանի գլխավոր դատախազն ընդգծել է հումանիտար հարցերի լուծման, գերիների վերադարձի անհրաժեշտությունը: Նոյեմբերի 9-ից հետո կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ գործադրվող միջոցներից Դավթյանը կարևորում է իրավական մեխանիզմը:

Արթուր Դավթյան - Ռուսաստանի դաշնությունը ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում և հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում: Ի պատիվ ՌԴ գլխավոր դատախազի՝ առաջին պահից նախաձեռնողականություն է ցուցաբերել հատկապես հումանիտար իրավական հարցերով երկխոսություն սկսելու: Ես նշել եմ, որ առանց հումանիտար հարցերի լուծման մենք առաջ չենք կարող գնալ:


ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ ԶՍՊՈՂ ՄԵԽԱՆԻԶՄ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Սեպտեմբերի 23-ին էլ Նուրսուլթանում Ադրբեջանի գործընկերոջ հետ հանդիպմանը Հայաստանի գլխավոր դատախազն առաջարկել է ստեղծել սահմանային միջադեպերը զսպող եռակողմ մեխանիզմ:

Արթուր Դավթյան - Իմ առաջարկությունն ընդունվել է, ողջունվել է իմ գործընկերոջ՝ ՌԴ դատախազի կողմից, համաձայնություն է տվել նաև Ադրբեջանի գլխավոր դատախազը և դրա արդյունքում պետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքով, իհարկե հեշտ չէ, բայց ձեռք բերել պայմանավորվածությունը: Ունեցանք Արցախում Մարտակերտի շրջանում տրակտորի վարորդի սպանությունը, տեղեկատվությունը Ռուսաստանի գործընկերների հետ, որ կկապվեն Ադրբեջանի հետ, ստացել ենք տեղեկատվություն: Նշածս մեխանիզմների դրական ազդեցությունը կլինի, երբ յուրաքանչյուր նման դեպք բացահայտվի, և մեղավորը պատասխանատվության ենթարկվի, ընդ որում՝ երկուստեք, յուրաքանչյուր զինծառայող պետք է իմանա, որ ձեռքբերված պայմանավորվածությունների հանցավոր խախտումը արժանանալու է քրեաիրավական հետևանքի:

Իրավական ոլորտի փաստաթղթաշրջանառության կեսից ավելին բաժին է հասնում ռազմավարական գործընկերոջը՝ Ռուսաստանին: Նա կարևորեց հայ-ռուսական ներդրումների ապահովանն ուղղված իրավական դաշտի ստեղծումը:


Արթուր Դավթյան - ՀՀ-ն ամենամեծ շրջանառությունը տնտեսական ոլորտում ունի դարձյալ ռուսաստանի հետ, և հայ, և ռուս ներդրողները պետք է երաշխավորված լինեն, որ ներդրումները, և դրանով պայմանավորված տնտեսական համագործակցությունը իրավական առումով երաշխավորված է:


ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ԻՐԱՆԱԿԱՆ ԿՈՂՄՆ ՈՒՆԻ ՓԱՍՏԵՐ

Հայ-իրանակա՛ն իրավական գործակցության մասին. Դավթյանը կարևորեց տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համատեղ կամքը:

Արթուր Դավթյան - Դեռևս պատերազմի առաջին օրերին, երբ փաստական տվյալները ստացանք վարձկան ահաբեկիչների տարածաշրջանում, Արցախից հարավ ընկած հատված, տեղեկացրել եմ գործընկերոջս, ռիսկեր կային, որ ահաբեկիչները սահմաններ չունեն և ցանկացած տեղաշարժ կարող է լինել:

Իրանական կողմն այսօր էլ ունի փաստեր տարաշածրջանում ահաբեկիչների գործունեության վերաբերյալ, և, ըստ գլխավոր դատախազի, արձանագրել են իրավական մեխանիզմներ գործադրելու անհրաժեշտությունը՝ միասին իրականացնելու պայքար այդ չարիքի դեմ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում