Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ուկրաինայում բերման է ենթարկվել կառավարության շենքում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդը

ՄՄարի Կոստանյան

Այսօր լրանում է Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյունի մեկ տարին: Հզոր պայթյունը տեղի էր ունեցել 2020-ի օգոստոսի 4-ին: 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի զոհ էր դարձել ավելի քան 200 մարդ: Ֆրանսիան մոտ ժամանակում 100 մլն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին: Այս մասին այսօր Լիբանանի բնակչությանն աջակցություն ցուցաբերելու թեմայով երրորդ առցանց միջազգային համաժողովի բացման արարողությանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա ընդգծել է, որ այս միջոցներն ուղղվելու են երկրի կրթական համակարգը բարելավելուն և բնակչությանը պարենով ապահովելուն: Ֆրանսիան նաև շարունակելու է աջակցել պայթյունի հետևանքով ավերված Բեյրութի նավահանգստի վերականգնմանը:

*****

Ուկրաինայի ուժայինները բերման են ենթարկել տղամարդու, որը երկրի կառավարության շենքում սպառնացել էր նռնակ պայթեցնել: Դոնբասում ռազմական գործողության վետերան Վլադիմիր Պրոխնիչը զինված է եղել մարտական նռնակով: Ուժայինները կանխել են պայթյունը: Բերման ենթարկվածին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Ուկրաինայի ոստիկանության պետը հայտարարել է, որ Պրոխնիչը ոչ մի պահանջ չի ներկայացրել: Նա պարզապես այդ քայլին է դիմել՝ կյանքի հանգամանքներից ելնելով: Տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ չորս հոդվածով, մասնավորապես՝ պատանդներ վերցնելու մեղադրանքով:

*****

Աշխարհի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ հրավիրված են մասնակցելու օգոստոսի 5-ին նախատեսված՝ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա կլինի 73 երկրի 115 բարձրաստիճան պաշտոնյա, այդ թվում՝ 10 պետության ղեկավար, խորհրդարանների 20 խոսնակ և 11 արտգործնախարար: Արարողությանը ներկա կլինեն նաև տարածաշրջանային ու միջազգային 11 կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ OPEC-ի գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը և եվրոպական մի շարք կազմակերպությունների պաշտոնատար անձինք: Երդմնակալության արարողությունը լուսաբանելու են 170 իրանցի և օտարերկրյա լրագրողներ:

*****

ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համակարգերի վաճառքի առաջարկը՝ հայտնել է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության գործակալությունը: Վրաստանի կառավարությունը ներկայացրել էր Javelin հակատանկային համակարգի 82 հրթիռի և 46 արձակման սարքի գնման հայտ: Գործարքի մոտավոր արժեքը գնահատվում է 30 մլն դոլար:

*****

Ադրբեջանում անտառային հրդեհներ են: Անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը: Հաղորդվում է, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաև Յարդիմլիի շրջանում օգոստոսի 2-ին բռնկված հրդեհը: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով ուժեր, այդ թվում՝ 130 հրշեջ, Արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումները, տեղի բնակիչները և մեկ ուղղաթիռ:

*****

Անտառային հրդեհները հասել են Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հյուսիսային շրջաններ: Հազարավոր բնակիչներ հեռացել են իրենց տներից: Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը նման տապի ականատես չի եղել ավելի քան 30 տարի: Ուժգին քամու պատճառով Աթենքի երկնակամարը ծածկվել է ծխի հաստ շերտով, ինչը քաղաքացիներին ստիպել է տարհանվել: Նշվում է, որ կրակի օջախները վերահսկողության տակ վերցնելու համար տևական ժամանակ կպահանջվի, քանի որ չոր եղանակն ու քամիները չեն նպաստում դրան: Հունաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը եղել է 45 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: Ակնկալվում է, որ այն դեռ կբարձրանա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում