Մասիսի քաղաքապետի եղբայրը ներգրավված է նաև կազմակերպված մարմնավաճառության գործում

ԳԳայանե Թամամյան

Էդուարդ Թումաղայան (ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ)
-2021թ-ի փետրվարին մի քաղաքացի դիմել է քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և հայտնել, որ իր 19-ամյա դստեր փաստացի ամուսինը նրան ներգրավել է պոռնկության մեջ և վերցնում է գումարները:

Քրեական այս գործի նախաքննության ընթացքում պարզվել է՝ խոսքը ոչ թե առանձին դեպքի, այլ շղթայական ու կազմակերված գործընթացի մասին է, որում ընդգրկված է շուրջ 100 մարմնավաճառ:

Այդ նույն ժամանակահատվածում այդ նույն անձը այլ կանանց պոռնկությամբ զբաղվելուն է նպաստել, որը տեղի է ունեցել ինչ-որ տարածքում կանգնելու թույլտվություն տալով և այլն, ասենք, եթե կանգնում ես ինչ-որ տարածքում, ուրեմն պիտի էսքան գումար ինձ վճարես:

Նախաքննությամբ նաև պարզվել է, որ առերևույթ հանցանք կատարող անձը՝ Միհրան Մելքոնյանը, միակը չէ, որ Տեցի կռուգ կոչվող տարածքում այդպիսի գործնեություն է ծավալել:

4:59-5:10
Պարզվել է, որ տարածքում գործում են մի շարք այլ անձինք, ովքեր զբաղվում են պոռնկությանը նպաստելով:Մեղադրանք է առաջադրվել մեկ այլ քաղաքացու:

Մյուս մեղադրյալ Սարգիս Սահակյանը, ոչ միայն տեղի թույլտվություն է տվել մարմնավաճառներին , այլև՝ ստիպել օգտվել իր նշած մեքենայի ծառայությունից:

Գործող շթայի բաղադրիչներից մեկը փոխադրումների իրականացնումն է, անձինք այլ մեքենարի ծառայությունից օգտվել չեն կարող, կան կոնկրետ անձիք, որ տալիս են օրավարձով մեքենաներ, շուկայականից բարձր մեքենաներ, այլապես կվնասեն այդ մեքենաները, կգողանան և այլն

Նրանք համագործակցել են նաև տարածքում գործող հյուրանոցներից մեկի հետ, այսինքն մարմնավաճառը պարտավորվել է հաճախորդի հետ միայն նույն տարածք գնալ:

Կատարվել է խուզարկություններ ինչպես նշված, այլև այլ հյուրանոցներում, և խուզարկության արդյունքում հյուրանոցի առանձնասենյակներում հայտնաբերվեցին շուրջ 10 մանմնավաճառ հաճախորդների հետ: Հյուրանոցի փոխտնօրենը ևս ձերբակալվել է, նրան առաջադրվել է մեղադրանք:

Շղթայի մյուս օղակը, որն արդեն բացահայտվել է, Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ առերևույթ հանցանք կատարած Գոռ Համբարձումյանն է, որին փոխանցել են մարմնավաճառներից ստացված գումարի մի մասը՝ որոշակի ծառայությունների դիմաց:

Արարատի մարզի 33- ամյա բնակիչը վերահսկել է տվյալ տարածքում կոնկրետ նշված անձի կողմից պոռնկության նպաստելու գործընթացը, խնդրներ առաջանալու դեպքում պատրաստակամ է եղել հարթել դրանք, նման օրինակ էլ կա, որի դիմաց դրամական փոխանցումներ են արել:

Կոնֆլիկտներ հարթող և կազմակերպված առերևույթ մարմնավաճառության գործընթացը վերահսկող անձը՝ Գոռ Համբարձումյանը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է: Հիշեցնենք, Գոռ Համբարձումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող այլ քրեական գործով մեղադրվում է 2018թ․ ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու համար։ Նա դիմել էր բռնության՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել փողոցներ փակած ցուցարարներին:

Իսկ կավատության և սեռական շահագործման գործը դեռևս ակտիվ նախաքննության փուլում է, ձեռնարկվում են միջոցառումներ բոլոր ներգրավված անձանց ինքությունը պարզելու ուղղությամբ:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում