Դինքի գործը հնարավոր է վերաբացել միայն Թուրքիայում իշխանափոխությունից հետո. փաստաբան Չեթին

ՎՎահե Դավթյան

Հրանտ Դինքի սպանությունից 14 տարի անց Թուրքիայում փոքրամասնությունների, հատկապես հայերի համար քաղաքական իրադրությունը շարունակում է վտանգավոր լինել: Հայ լրագրողի փաստաբանը կարծում է, թեև դատական գործընթացը տարիներ տևեց, բայց իրական մեղավորները մնացին անպատիժ: Գործը վերաբացելը Ֆեթհիե Չեթինը հնարավոր է համարում միայն քաղաքական փոփոխություններից հետո: 

Ֆեթհիե Չեթին (իրավաբան, գրող) - Եթե նայենք դատական գործընթացը, կտեսնենք, որ դատապարտվածները նրանք էին, ովքեր գիտեին, որ Դինքը սպանվելու է, սակայն լռել են և նախազգուշական միջոցներ չեն ձեռնարկել։ Ոչ ոք մատը մատին չի խփել։ Ո՞րն էր այն մեխանիզմը, որը դրդեց պետական պաշտոնյաներին լռել։ Սա դեռ չի բացահայտվել։ Ո՞րն էր սկզբից մինչ այժմ այս ամենը կազմակերպելու մեխանիզմը։ Այս մեծ մեխանիզմն ովքե՞ր էին։ Ցավոք, սա չուսումնասիրվեց։ Մինչդեռ գործի նյութերում սրան առնչվող շատ հետքեր կան։

Ինչպե՞ս Հրանտ Դինքը հայտնվեց թուրք ազգայնականների թիրախում։ Փաստաբանը պատմում է՝ ամեն ինչ 2002-ին սկսվեց, երբ Թուրքիայում փոխվեց իշխող ուժը: Հայ լրագրողի դեմ ատելության արշավներ սկսվեցին, պատճառը հստակ էր՝ Դինքը չէր հետևում իրենց որդեգրած կանոնին՝ ոչ մի բառ ցեղասպանության մասին:

Ֆեթհիե Չեթին - Ազգային անվտանգության խորհուրդը նոր ծրագիր ընդունեց։ Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարը համակարգող խորհուրդ ստեղծվեց, ամբողջ երկրով մեկ մոբիլիզացիա սկսեց։ Ի՞նչ էր դա։ Հայոց ցեղասպանություն չի եղել, հորինված է։ Եվ ամբողջ երկրում հորինված արշավ էր գնում՝ աշակերտների, ուսուցիչների համար հատուկ դասընթացներ, դասագրքերի փոփոխություն, հեռուստատեսային հաղորդումներ նախաձեռնվեցին։

«Ակօսի» հոդվածները ամենաբարձր մակարդակով հակաթուրքական էին որակում, ամեն մի տողը գրաքննում, Դինքին ներկայացրին որպես թշնամու: «Ակօսի» դիմաց ցույցեր, Հրանտի վրա հարձակումներ, հետո դատական գործ։

Ֆեթհիե Չեթին - Հրանտի հոդվածներն եմ կարդում, ոչ մի հանցակազմ չկա։ Այդ շրջանը Հրանտի համար իրական տանջանք էր։ Փորձում էր իր մտադրությունները ներկայացնել, բայց ոչ ոք չէր լսում։ Ես փորձեցի ներկայացնել իրավիճակը դատական նիստերի ժամանակ, դատավորի հետ խոսեցի, փորձագետ պահանջեցի։ Անհավանական շրջան էր։ Ոստիկանական պատ էին կազմում, որ կարողանայինք անցնել։ Մի օր հարձակվեցին մեզ վրա, ոտքերով հարվածեցին։

Փաստաբան Չեթինը հանդիպել է Դինքի գործում ներգրավված դատավորներից մեկի հետ, հարցրել անարդար դատավարության պատճառները։ Պատասխանը հստակ է եղել. Դինքը հայ է։ Չեթինը վստահ է, որ Դինքի սպանությունը կազմակերպած ուժը այսօր էլ դրդում է պաշտոնյաներին լռել ցուցմունքներում։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում