Մեկ ամսում հուշարձանագողության 4 դեպք՝ Երևանում. մի քանի քրեական գործ է հարուցվել

ՔՔրիստինե Ոսկանյան

Օրեր առաջ գրող Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, ահա, այսպիսի տեսք ուներ: Բայց վանդալների ձեռքը Կոմիտասի անվան պանթեոն էլ հասավ:

Հրաչիկ Վիրաբյան (Կոմիտասի անվան պանթեոնի վարիչ) - Եկա, տեսա՝ ոտքի հետքերը կա, տեսանք՝ արձանի գլուխը չկա:

Հուշարձանի պղծումն առաջինը նկատել են պանթեոնի աշխատակիցներն ու անմիջապես ոստիկանություն ահազանգել: Դեպքը, հավանաբար, գիշերն է եղել:

Հրաչիկ Վիրաբյան - Աշխատողներն էլ չեն իմացել չեն լսել, լսեին՝ կխանգարեին:

Տարածքում տեսախցիկներ չկան: Պանթեոնի մոտ 2 հա տարածքը հսկում է պահակային ծառայության երեք աշխատակից: Պանթեոնի վարիչը հանցագործների ոտնահետքերն է ցույց տալիս, վստահ է՝ սա մեկ հոգու գործ չէ:

Հրաչիկ Վիրաբյան - Ձեռքներից ընկել է թե ինչ, կոտրել են: Հեշտ քանդելու բան չէր, երկաթյա ամրաձողներ պիտի լինի: Գողերը պատրաստված են եղել, հնարավոր չէր լինի ծանր գլուխը հեշտությամբ մի հոգին վերցներ ու տաներ:

Պանթեոնում սա գողության առաջին դեպքն է, բայց նման փորձեր նախկինում էլ են եղել: Մայրաքաղաքի դիմագծի մի մասը դարձած մշակութային գործերը մեկ ամիս է՝ վանդալների թիրախում են:

Հայ բարերարների ճեմուղու 6 հուշարձանն այսօր այսպիսի տեսք ունի: Գողացել են Պողոս Նուբարի, Ալեքսանդր Մանթաշյանցի, Հովհաննես Լազարյանի, Միքայել Արամյանցի, Գալուստ Գյուլբենկյանի ու Ալեք Մանուկյանի հուշարձանների մետաղային հատվածները:

Եվս մեկ դեպք էլ գրանցվեց մարտի 14-ին: «Երևանի 2800-ամյակի» անվան այգուց գողացել էին նավակով տղայի արձանը: Հանցագործներին հետ չէին պահել անգամ այգու տեսախցիկները: Հանցագործները սիրահարների այգում էլ են եղել, գողացել Գևորգ Էմին հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը: Սա վերջին ամսում հուշարձանների գողության չորրորդ դեպքն է:

Արա Թարվերդյան («Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Նմանատիպ արձաններ այսպիսի ինտենսիվությամբ գողացվեն. նոր երևույթ է: 17 թվականից աշխատում եմ, նման դեպք չեմ հիշում: 

Թարվերդյանն իր կառույցի աշխատակիցների հաղորդած տվյալներն է թերթում, փաստում՝ թիրախավորվել են հատկապես Երևանի հուշարձանները: Պղծում են հատկապես քար-մետաղ համակցությամբ մշակութային արժեքները:

Արա Թարվերդյան - Չեմ ուզում հավատալ, որ մշակույթ են ուզում վերացնել, գոնե պատկերացնենք, որ այս ամենը սոցիալական բնույթ ունի:

Պատճառը սոցիալական է թե ոչ, բայց փաստն այն է, որ շատ ակտիվ ոչնչացվում են քաղաքի հուշարձանները, որոնց վերականգնումն ու հին տեսքի բերելն այնքան էլ հեշտ գործ չէ: Քանդակների հեղինակների մի մասն այսօր ողջ չէ: Դրանք հին տեսքի բերելու համար ժամանակ ու միջոցներ կպահանջվեն:

Արա Թարվերդյան - Եկեք նայենք զբոսաշրջիկի աչքերով. գալիս ես մի քաղաք, ուզում ես քաղաքի հայտնիներին, այս ընթացքը չկանխվի՝ ի՞նչ ենք ունենալու. ոչ մի բան:

Ոստիկանությունն արդեն քայլեր ձեռնարկել է, նաև քրեական գործեր են հարուցվել: Իսկ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրու գողության փաստով նյութեր են նախապատրաստվում:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում