Ավտոմեքենայի պետհամարանիշ գողանալը մոդայիկ է դառնում. շորթման նոր տեսակ

Մեքենայի հայելին կամ լույսերը թողած՝ գողերը սկսել են թանկարժեք ավտոների հիմա էլ համարանիշը հանել: Ընդ որում՝ տանում են՝ երկուսը միասին. մայրաքաղաքում դա տարածված հանցանք է դարձել՝ ահազանգում է Երևանի դատախազը:

Սևակ Հովհաննիսյան (Երևան քաղաքի դատախազ) - Ամեն օր առնվազն մի քանի այդպիսի դեպքեր ունենք: 

Պետհամարանիշը վերականգնել, նույնիսկ եթե դա, այսպես ասած, գոլդ է՝ մի քանի միլինոնանոց, նույնիսկ տուգանքի դիմաց՝ վարորդը չի կարող: Ճանապարհային ոստիկանությունն այն չի տալիս, որ նույն համարով երկու տարբեր մեքենա չերթևեկի: Մնում է՝ գողացածը գտնել: Այստեղ, սակայն, փակուղային իրավիճակ է, քանի որ օրենքը պետհամարանիշը նյութական արժեք չի համարում:

Սևակ Հովհաննիսյան - Մենք շատ դեպքերում, եթե չենք ունենում հափշտակությունից հետո պահանջ, չենք էլ կարողանում գործ հարուցել. պետհամարանիշը իրենից արժեք չի ներկայացնում:

Պահանջ ասելով՝ Երևանի դատախազը նկատի ունի համարանիշը հափշտակողի բուն նպատակը. այն է՝ դրա դիմաց մեքենայատիրոջից գումար շորթելը: Գողերը, ի դեպ, այստեղ էլ բավական խելացի՝ անորսալի մեխանիզմներով են գործում:

Սևակ Հովհաննիսյան - Հիմնական նպատակը դրա դիմաց գումար կամ նյութական արժեք ստանալն է, քանի որ սեփականատիրոջը կա՛մ գրություն է թողնում, կա՛մ տելեգրամ ալիքներով հաղորդագրություն: Խնդիրն ահագնացող է, և դրա վերաբերյալ դատախազությունը, իր բոլոր օղակներով, սկսել է գործել:

Սևակ Հովհաննիսյանն ինքը գլխավոր դատախազին արդեն զեկուցագիր է ներկայացրել Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածում՝ փաստաթղթի, դրոշմի, կնիքի հափշտակության շարքում, պետհամարանիշն ավելացնելու վերաբերյալ:

Սևակ Հովհաննիսյան - Առաջարկում ենք այստեղ ընդգրկել նաև պետհարամանիշը, որ կարողանանք գոնե քրեական գործ հարուցել:

Խնդրի միջանկյալ տարբերակով քննարկվում է համարանիշի համար վճարած պետտուրքի 12 հազար դրամը վնաս որակելով քրեական գործ հարուցելը:

Դեպքերն իրոք շատ են. անցած տարի 300-ից ավելի, այն դեպքում, երբ Երևանում բնակարանային գողությունների թիվը, օրինակ, 2020 թ. կրճատվել՝ իջել է 590-ի, 2019-ին՝ 859 դեպք:

Կորոնայի լոքդաունի պատճառով մարդիկ շատ տանն են եղել՝ հանցագործը ռիսկ չի արել մտնել. բայց դատախազ Հովհաննիսյանը վստահ է՝ դեպքերի պակասելն ուղղակիորեն կապված է նաև բազմաբնակարան շենքերում ամուր փակվող դռներ տեղադրելու հետ:

Սևակ Հովհաննիսյան - Ամենաշատը այս ընթացքում կոդավորված փականներ տեղադրված է կենտրոնում՝ 1493-ն են: 

Երևանում ընդհանուր 12 660 բազմաբնակարան կա, որից կոդավորված փականով դուռ ունի 4 332-ը, կողպվող-ապահով չէ 8 131 շենքի մուտք: 197 բազմաբնակարան շենք առհասարակ դուռ չունի: Այս վիճակագրությունը, ամեն կողոպուտից հետո, դատախազներն ուղարկում են մայրաքաղաքի պատասխանատուներին: Հիշեցնում՝ առանց այդ էլ սովորաբար գիշերը, առանց ականատեսի, գլխարկ-ձեռնոց հագած հանցագործի կողմից բնակարանից ոսկու, փողի կամ այլ իրերի գողությունը շատ դժվար է բացահայտվում:

Որքան էլ քողարկված՝ վերջին խոշոր՝ փոխանակման կետից՝ ըստ որոշ լուրերի՝ 50 մլն դրամ գողանալու դեպքն արդեն բացահայտվել է:

Սևակ Հովհաննիսյան - Ավազակային հարձակումն արդեն բացահայտված է, հանցանք կատարած անձինք՝ ձերբակալված:

Իրավապահներն արձանագրում են. բնակչության սոցիալական վիճակը որքան վատանում՝ վճարային տերմինալի թե մեքենայի գողությունները շատանում են:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում