Ոստիկանները ստուգել են ապագա պարեկայինների ֆիզիկական պատրաստականությունը

ԼԼիլիթ Սեդրակյան

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ նոր ձևավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար դիմած քաղաքացիների ստուգման երկրորդ փուլը: Մինչ ոստիկանության կրթահամալիրում հնգամսյա տևողությամբ ուսուցման ծրագրին մասնակցելը, անհրաժեշտ է ստուգել դիմորդների ֆիզիկական տվյալները: Կարևորվում են ուժը, արագությունն ու դիմացկունությունը: Այդ որակները ստուգվում են երեք մարզական վարժություններով՝ ձգում պտտաձողին, կանայք և աղջիկները ձգումների փոխարեն ուժային համալիր վարժություններ են կատարում, նաև 100 և 1000 մետր վազք:

«Այս պահին ոստիկանության կրթահամալիրում ընթանում է նոր ձևավորվող պարեկային ծառայության համար, պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության ստուգումների երկրորդ փուլը, այն է` ֆիզիկական պատրաստականության ստուգում: Դրան նախորդել է առաջին փուլը` համակարգչային թեստավորումը, որով ստուգվում էր դիմորդների մասնագիտական պիտանելիությունը ոստիկանությունում աշխատելու համար: Իսկ այս փուլին հաջորդելու է հարցազրույցը՝ հոգեբանի ներգրավմամբ»,- ստուգման գործընթացը մեկնաբանել է ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ Միսակ Մարկոսյանը:

Ընդունելության մասնակիցները ստուգման այս փուլում, սահմանված ժամանակում, պետք է հաղթահարեին 1000 մետրը:

Պարեկային ծառայությունը արտաքին ծառայության այն ստորաբաժանումն է, որն ամենից շատն է շփվում քաղաքացիների հետ: Նրանք հաճախ հանցագործին բռնում են հենց հանցանքի պահին: Մասնագիտության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են լինել ֆիզիկապես պատրաստված:


Ֆիզպատրաստականության ստուգման գործընթացին հետևել են ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը:

Արա Ֆիդանյանը համոզված էր, որ առաջիկայում դիմորդների թիվը կավելանա. «Ունենալու ենք նոր տեսակի ոստիկանություն, ինչը հասարակության մեջ փոխելու է ձևավորված կարծրատիպերը: Ոստիկանության նոր կերպար ենք ունենալու, սրանով էլ պայմանավորված կլինի նաև նոր դիմորդների քանակական աճ: Բացի այդ` տեսնելով, թե դիմորդներն ինչ պատրաստականություն են անցնում և, հետագայում պարեկային ծառայող դառնալով, ինչ սոցիալական ապահովվածության երաշխիքներ ունեն, վստահ եմ, որ դիմորդների քանակը հետզհետե կավելանա»,- ասել է ոստիկանության պետի տեղակալը:

«Նոր պարեկային ծառայությունից ակնկալիքները մեծ են,- ավելացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը,- որովհետև սրանով ոստիկանության ծառայության նոր որակ և նշաձող ենք սահմանում: Որպես արտաքին ծառայություն՝ էականորեն ընդլայնված են այս ծառայության գործառույթները: Այդ գործառույթների իրականացման մեթոդաբանությունը, դրանց տակտիկաները, քաղաքացիակենտրոն, իրավունքահենք բնույթը, պրոֆեսիոնալիզմն այն կարևոր չափանիշներն են, որոնց ապահովմամբ պետք է ծառայությունը հաջողի»:

Ոստիկանը պետք է ֆիզիկապես ուժեղ լինի, որպեսզի օրենքով սահմանված դեպքերում, այն է` իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում կարողանա գործադրել ֆիզիկական ուժ:

Հաջողություն մաղթենք մեր ապագա պարեկայիններին: Չէ՞ որ ֆիզիկապես ուժեղ, իր գործառութային պարտականությունները հստակ գիտակցող ու պարտաճանաչ ոստիկանն է մեր անվտանգության երաշխավորը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում