Համոզվեցի, որ հանձնաժողովի նիստին գալու որոշումն արդարացվեց. Սերժ Սարգսյան

ՄՄարիամ Պետրոսյան

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին հրավիրված էր Սերժ Սարգսյանը, տևեց 5 ժամ:

«Ես խնդրում եմ ինձ ուշադիր լսել և չընդհատել: Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ կրկին նշելով, որ երբ արտակարգ դրությունը վերանա, մանրամասն կպատասխանի ցանկացած հարցի ապրիլյան պատերազմի մասին, այնուհետև առաջարկ կանի լրագրողներին հաջորդ հանդիպման և թեմաների մասին:

«Չի լինելու հարց, որին չեմ պատասխանելու: Ես շնորհակալություն եմ հայտնել այս քննարկման համար, երբեք որևէ պարագայում չեմ ղեկավարվել դավադրությունների տեսություններով: Մենք ունենք թշնամիներ, բայց ունենք նաև բազմաթիվ բարեկամներ, և խորհուրդ եմ տալիս չղեկավարվել դավադրությունների տեսություններով: Հորդորում եմ ստուգել ստացված բոլոր տեղեկությունները»,- նշեց Ս.Սարգսյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում