50 տարվա ընթացքում առաջին անգամ Լաս Վեգասում կփակվեն բոլոր խաղատները

ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ Նևադա նահանգում, որտեղ գտնվում է Լաս Վեգասը, կփակվեն բոլոր բարերը, խաղատները և ռեստորանները, որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոց: Այս մասին հաղորդել է Նևադայի նահանգապետ Սթիվ Սիսոլակը, հայտնում է Los Angeles Times- ը:

Սիսոլակը նշել է, որ միջոցառումներն ուժի մեջ են մտնելու մարտի 18-ի կեսգիշերից և կտևեն 30 օր:

Վերջին անգամ նման որոշում կայացվել է ավելի քան կես դար առաջ՝ 1963 թվականի նոյեմբերի 25-ին, սպանված նախագահ Ջոն Քենեդիի հուղարկավորության կապակցությամբ:

Մարտի 17-ի տվյալներով, ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 հազարը: Հիվանդությունը հայտնաբերվել է ԱՄՆ բոլոր 50 նահանգներում և Կոլումբիայի շրջանում: Մարտի 13-ից, կորոնավիրուսի պատճառով, Միացյալ Նահանգները արգելել է երկիր մուտքը Եվրոպայից: Սահմանափակումն ուժի մեջ կլինի 30 օր: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում