Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը վաճառվել է ձևական աճուրդով և ցածր գնով

ԱԱրևիկ Աբելյան

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի նախկին հիվանդանոցի շենքը վաճառվել է անհամեմատ ցածր արժեքով և ձևական աճուրդով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարման դեպքերում օրենքով սահմանված կարգով պարտադիր գնահատելու հանգամանքը, նույն անշարժ գույքի շուկայական կամ շուկայական արժեքից տարբերվող արժեքի որոշմանը նպատակաուղղված օրենքով, ՀՀ անշարժ գույքի գնահատման ստանդարտով և այլ նորմատիվ իրավական ակտերով գնահատման գործողություններ չեն ձեռնարկել։

Դրա փոխարեն, հիմք ընդունելով շինության շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ բնակչի պատվերով ՍՊ ընկերության կողմից կազմված հաշվետվությունը, 76․275․000 դրամ կադաստրային արժեքով շենք-շինությունը ներկայացվել է իբրև քանդման ենթակա և գնահատվել անշարժ գույքի օգտահանության արժեքով՝ կազմելով 2․080․000 դրամ։

Արդյունքում՝ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, հիմք ընդունելով գույքը փաստացի գնելու ցանկություն ունեցող անձի պատվերով կազմված գնահատման հաշվետվությունը, 2018 թ. ապրիլի 10-ին ձևական աճուրդ անցկացնելով` 1281 քմ մակերեսով շենքն ու 1443 քմ մակերեսով հողամասը արժեքից գրեթե 11,5 անգամ պակաս գնով՝ 6․638․000 դրամով վաճառել են նույն անձին, որն էլ կարճ ժամանակ անց նույն գույքը 21․555․000 դրամով վերավաճառել է այլ անձի։

Այսպիսով, համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 69․636․000 դրամի վնաս և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ։ Դեպքի առթիվ փետրվարի 7-ին հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում