Ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել

ՎՎարդան Հովսեփյան

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 1-ին բաժին եկած Զովունի գյուղի 30-ամյա բնակիչը կամավոր հանձնեց «Կալաշնիկով» ինքնաձիգ, ինքնաձիգի երեք փամփշտատուփ՝ լիցքավորված ընդհանուր 55 հատ փամփուշտով, ինչպես և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին։ Գտել է տանիքը մաքրելիս։

Փետրվարի 3-ին Խոտ գյուղի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնեց ինքնաշեն ինքնաձիգ։ Երիտասարդի հայտնածով՝ գտել է կիսաքանդ շինությունում ու բերել ոստիկանություն։ Ատրճանակը, փամփուշտը և 80 մմ տրամաչափի հրանոթի արկերը ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է Զառիթափ համայնքի 48-ամյա մի բնակիչ։ Նա հայտնել է, որ դրանք իրենն են, պահած է եղել գոմում։ Գնդեվազ գյուղի 59-ամյա մի բնակիչ ոստիկանության Ջերմուկի բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հորը, այն գտել է տանիքը մաքրելիս։

Փետրվարի 3-ին ոստիկանության Բաղրամյանի բաժին եկած 50-ամյա տղամարդը, որը Շենիկ գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է գործարանային համարով հրացան, ինքնաձիգի պահունակ, ծխագլանակ և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը։

«ՏՕԶ» տեսակի ակոսափող հրազեն ու փամփուշտներ ոստիկանության Կոտայքի բաժին է բերել Բյուրեղավանի բնակիչ՝ 35-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։

Արագածոտնի մարզի 43-ամյա մի բնակիչ էլ ոստիկանության Թալինի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ մորեղբորը պատկանած նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և տարբեր տրամաչափի 60-ից ավելի փամփուշտ։

Ոստիկանության Իջևանի բաժնում 40-ամյա մի տղամարդ էլ՝ Ազատամուտ գուղից, կամավոր հանձնել է գործարանային համարով «ԻԺ» հրացան, նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփեր և 7,62 մմ տրամաչափի 50 փամփուշտ, որոնք պատկանել են տարիներ առաջ մահացած հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ոստիկանությունը հիշեցնում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում