Հեղաշրջման փորձի մանրամասները պարզելու համար քննություն է ընթանում. ԱԽ քարտուղար

ԱԱրսեն Մկրտչյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Կառավարության նիստից հետո անդրադարձել  է երկրում հեղաշրջման փորձերի մասին մեկնաբանություններին:

«Հարցազրույցի ընթացքում հարցն է այդպիսին եղել։ Ես խոսել եմ այն մասին, որ պարբերաբար ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել, և նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գայթակղությանը և հետևել են այդ մտքերին ու փորձել են քայլեր ձեռնարկել։ Կարող եմ ասել, որ որևէ հաջողություն չեն ունեցել»,- ասել է Արմեն Գրիգորյանը։ 

Լրագրողները նաև հարցրել են, թե կանխելուց հետո արդյոք եղե՞լ են պաշտոնանկություններ, ԱԽ քարտուղարը պատասխանել է. «Եղել են նաև պաշտոնանկություններ։ Այս պահին քննություն է ընթանում, եթե քրեական գործի անհրաժեշտություն լինի՝ կլինի»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում