Բացահայտվել է օտարերկրացու նկատմամբ կատարված ավազակային հարձակումը

ՎՎարդան Հովսեփյան

Հունվարի լույս 4-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք դանակի սպառնալիքով օտարերկրացի 19-ամյա երիտասարդից փող են հափշտակել ու փախել։ Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ 

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների հետ, ժամերի ընթացքում պարզեցին ավազակությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունն ու գտնվելու վայրը։ Երևանում բնակվող երիտասարդները հենց դեպքի օրը հայտնաբերվեցին Խորենացու փողոցի հյուրանոցներից մեկում ու բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրանական բաժին։

Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին ու տվեցին խոստովանական ցուցմունք։ Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել, նրանցից մեկը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Գողոնը հայտնաբերվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում