ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը

ՎՎարդան Հովսեփյան

Հայաստանի Հանրապետության ազգային անվտան­գու­թյան ծառայությունը բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը։

Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացին, 2019 թ. դեկտեմբերի 21-ից գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «հերոին» տեսակի թմրամիջոց և համապատասխան փաթեթավորմամբ այն պահել իր մարմնում։ 2019 թ. դեկտեմբերի 24-ին նա, Մոսկվայից ինքնաթիռով ժամանելով Հայաստան, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանային անցակետով վերոնշյալ առանձապես խոշոր չափերով թմրամիջոցը ապօրինի տեղափոխել է ՀՀ պետական սահմանով, սակայն մաքսային հսկողությունն անցնելուց հետո՝ օպերատիվ տվյալների իրացման արդյունքում, բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, առաջադրված մեղադրանքում մաքսանենգը իրեն մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական բնույթի ցուցմունքներ, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում