ԱԱԾ-ն ՊԵԿ պաշտոնյաների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք է բացահայտել

ՆՆարե Թադևոսյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուց հանցագործության մասին հաղորդում ստանալով, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության բաժնի 3 աշխատակիցներ, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող, իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, տնտեսվարող սուբյեկտում հայտնաբերելով չգրանցված թվով 4 աշխատողներ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, ծառայության շահերին հակառակ չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, որևիցե միջոցներ չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու ուղղությամբ, ընդհակառակը՝ նախնական համաձայնությամբ, յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար օրենքով նախատեսված տուգանքից խուսափելու համար, 2019 թ. հոկտեմբերին ձեռնարկատիրոջից պահանջել և ստացել են խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք, որից հետո նշված 4 չգրանցված աշխատողների կապակցությամբ պատշաճ գործողություններ չկատարելու համար ամսական պահանջել են 50.000 ՀՀ դրամի կաշառք: Ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում նշված պաշտոնատար անձանցից մեկը 2019 թ. նոյեմբերին ձեռնարկատիրոջից որպես կաշառք ստացել է ևս 50.000 ՀՀ դրամ, իսկ վերջին դեպքում՝ 2019 թ. դեկտեմբերի 26-ին, պահանջված 100.000 ՀՀ դրամը ստացվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, որից հետո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և ձերբակալվել:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Գործի շրջանակներում ձերբակալվել է նաև հանցավոր համաձայնության մասնակից պաշտոնատար անձանցից ևս մեկը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ երրորդ հանցակցի գտնվելու վայրը պարզելու համար։

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հիշյալ պաշտոնատար անձանց պաշտոնավարման ընթացքում բոլոր հանցադեպերը բացահայտելու, կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում